Ինչպես արծիվը դարձավ թռչունների թագավոր

Մի անգամ աստված ասաց.

-Թռչունների թագավոր կդառնա այն թռչունը, ով որ բոլորից շուտ ինձ գտնի:

Բոլոր թռչունները հավաքվեցին և մրցույթը սկսվեց: Արծիվը բոլորից առաջ էր թռչում, բայց մի պահ հոգնեց ու մի քարի վրա նստեց: Մի քիչ հանգստանալուց հետո շարունակեց թռչել: Թռավ,՜ թռավ՜ ու վերջապես

հասավ Աստծուն: Աստված նրան տեսավ տվեց թագ ու դարձրեց թռչուների թագավոր:

ԱՐԱԳԻԼՆ Ու ԳԱՐՈւՆԸ

Գարնանը արագիլներ եկան: Նրանք շատ էին սիրում մարդկաց: Մարդիկ է նրանց շատ սիրեցին և կերակրեցին ձկներով: Մի անգամ մի փոքիկ արագիլ ձվից դուրս եկավ, նա շատ սիրեց երեխաներին, և երեխաները անունը դրեցին ՈՒրախիկ:  Ուրախիկին կծեց օձը և նա հիվանդացավ: Երբ երեխաները նրան ուրախցրեցին, Ուրախիկը լավացավ, և գիշեր-ցերեկ խաղաց նրանց հետ:

Ինչպե՞ս արծիվը դարձավ թռչունների թագավոր

Մի օր թռչուններն որոշեցին, որ իրենց թագավոր է պետք:

-Ինչ՞ու կենդանիներն ունեն թագավոր, իսկ մենք չունենք,-ասացին նրանք:

Բոլոր թռչունները հավաքվեցին ու սկսեցին քննարկել, թե ով է ամենաարժանին: Ագռավն ասաց.

-Ես պետք է դառնամ թագավոր, որովհետև ես բոլորից գեղեցիկ եմ:

Բոլորը ծիծաղեցին: Չափարծիտն ասաց.

-Ես եմ իրական թագավորը, որովհետև ես բոլորից խորամանկ եմ:

Թռչուններն ահավոր աղմուկ բարձրացրեցին:   Ծառին նստած արծիվը բարձր ձայնով ասաց.

-Լռեք՛:Ով՞ է այստեղ ամենաուժեղը, ամենախելացին:

Թռչունները նայեցին իրար ումիաձայն ասեցին.

-Իհարկե դու՛:

Այդ օրվանից արծիվը դարձավ թռչունների թագավոր: