Ամառային ուսումնական ճամբար. նախագիծ

Նախագծի տևողությունը` — հունիսի 2-13-ը:
Նպատակը` ուսումնականտարվագործունեությանամփոփում, ուսումնականփառատոնների, ստուգատեսներինախապատրաստություն: Շարունակել կարդալ

Ես կարողանում եմ…

Ես` Տիգրան Այվազյանս, կարողանում եմ վարժ կարդալ ու գրել, հաշվել երկնիշ ու եռանիշ թվերով: Համակարգչից ճիշտ օգտվել, հետաքրքիր նկարել, երգել, պարել, լավ լողալ, հեծանիվ վարել: Սովորել եմ շատ բանաստեղծություններ, իմացել եմ ծիսական տոների մասին, այցելել եմ հետաքրքիր վայրեր:
Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչ, ուսուցչուհիներից:

Ես կարողանում եմ…

Ես կարողանում եմ վազել, քայլել, երգել, սար բարձրանալ, պարել, գնդակ խաղալ, բարձրունք հաղթահարել, լողալ, ջրաներկով ներկել, գիրք կարդալ, պիցցա պատրաստել, ծաղիկներ տնկել, մեքենա վարել, համակարգչով մուտքագրել ու գրել, խաղալ, բնությունը պահպանել, ծաղիկ քաղել, դասերս ինքնուրույն պատրաստել, խնդիրներ լուծել, անգլերեն և ռուսերեն խոսել, հաշվել, լռել, վերելակից օգտվել, կամակարգչային ծրագրով ֆիլմ պատրաստել:

Ես կարողանում եմ…

Բարև ձեզ: Ես Ալինան եմ՝ 2-1դասարանից: Ձեզ կպատմեմ, թե ինչ եմ ես կարողանում: Ես կարողանում եմ երգել, այ այսպես` լա-լա-լա-լաաաաաաաա, կարողանում եմ պարել հայկական պարեր: Նաև կարողանում եմ քիչ թե շատ նվագել դասական երաժշտություն: Ես միշտ կարողանում եմ ճարպիկ լինել: Մաթեմատիկական խնդիրներ լուծելը դժվար չէ ինձ համար: Եվ ամենակարևորն է, որ ես կարողանում եմ մայրիկիս և բոլոր հարազատներիս օգնել:

Ես կարողանում եմ…

Ես Արման Ներսիսյանն եմ: Սովորում եմ <> կրթահամալիրի 2-1 դասարանում: Ես կարողանում եմ համակարգչով աշխատել, էլեկտրոնային գրատախտակից օգտվել, շախմատ խաղալ, ծառ տնկել, սար բարձրանալ, թթու դնել, հարիսա եփել, երգել, պարել: