2013-2014 ուստարվա հաշվետվություն

Երբ փորձում եմ վերհիշել կրթահամալիրում անցկացրած տարիներս, հասկանում եմ, որ չի եղել տարի, որ իր տեսակով և բովանդակությամբ կրկնված լինի: Յուրաքանչյուր ուսումնական տարի իր ձեռքբերումներով և խնդիրներով միշտ տարբերվել է: Դա խոսում է կրթահամալիրի դինամիկ վիճակի մասին: Այս ուսումնական տարին էլ առանձնացավ մյուսներից՝ իր հետ բերելով նախագծային ուսուցումը: Սա համարում եմ տարվա ձեռքբերումներից մեկը: Մինչ այժմ արված աշխատանքը, նախագծային ուսուցումը դարձրեց ավելի հավաք և նպատակային: Շարունակել կարդալ

Smart Notebook

Smart Notebook 

Smart Notebook ծրագրի օգնությամբ պատրաստել ինտերակտիվ դասը, որը․
 լինի ակտիվ
 ունենա որևէ թեմայով ուղղվածություն  Իր մեջ ներառի որքան հնարավոր է շատ ակտիվ ֆլեշներ /ծրագրի
հնարավորությունների կիրառում/
 Activaty Builder գործիքի կիրառում
 Օգտագործված լինեն հղումներ
 Դասի մեջ տեղադրված լինի վիդեո, որը կբացվի հենց smart-ում
 Օգտագործել դասի ներսում ինտերնետ բրաուզեր և ամրապնդել հղումը
 Օգտագործել հեղինակային նկարներ
 Օգտագործել ձայն, երաժշտություն

Պատկերասրահ

Նկարչական ծրագիր, ֆոտոների մշակում

This slideshow requires JavaScript.

Նկարչական ծրագիր, ֆոտոների մշակում
Նկարչական որևէ ծրագրով նկարների ստեղծում։
 Օգտագործում եք ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ գույներ, մատիտներ, վրձիններ, առանձին օբյեկտներ, ներմուծված նկարներ
 Պատրաստել Ձեր դպրոցների ենթակայքի գլխապատկեր՝ օգտագործելով կա՛մ Ձեր աշակերտների, կա՛մ Ձեր ֆոտոները՝ 1000 x 159 պիքսել և 118.11 պիքսել/սմ ռեզոլյուցիայով:
 Վերջնական աշխատանքները ուղարկել երեք ֆորմատներով՝ jpeg, png, gif
 Անպայման նշում եք ծրագրի անունը, որով արվեն են նկարները
 Վերջնական արդյունքը ուղարկում եք nansarg@mskh.am էլ․հասցեին՝ բոլոր նկարները մեկ թղթապանակի մեջ գցելով և այն դարձնելով zip, rar կամ 7zip

Microsoft Word

Ընտրում եք որևէ տեքստ, որի վրա կատարում եք հետևյալ փոփոխությունները.
1. Փոխել հեքիաթի պարբերությունների գույները /ըստ Ձեր ցանկության/
2. Փոխել հեքիաթի պարբերությունների չափերը
3. Փոխել էջի եզրային բացակները՝ top` 1.25, bottom` 1.35, left` 1.5, right` 1.5
4. Փոխել էջի հետին ֆոնի գույնը՝ ըստ Ձեր ցանկության
5. Տեղադրել այն կայքի հղում, որեղից վերցրել եք նյութը՝ բառի, նախադասության և պարբերության վրա
6. Ամբողջ տեքստի մեջ բոլոր «և» տառերը փոխել «123» թվով
7. Էջի վրա Watermark-ի ձևով գրել Ձեր անուն-ազգանունը
8. Էջերը համարակալել
9. Բոլոր էջերի ստորին հատվածներում տեղադրել նյութի հեղինակի անուն-ազգանունը և վերնագիրը
10. Վերջնական արդյունքը ուղարկում եք nansarg@mskh.am էլ․հասցեին

Անբան Հուռին