Իմ Ամանորը

Իմ Ամանորը

Իմ Ամանորից ամենաշատը ես հիշում եմ, երբ ամսի 30-ին, նախատոնական օրը, իմ մայրիկն ինձ և եղբորս մեծ անակնկալ մատուցեց: Թե ինչ անակնկալ արեց, հիմա պատմեմ: Սամվելր, եղբայրս, և ես շատ ենք սիրում երգիչ Արշոյին,  նա ռեպ է կարդում: Մենք երկու ամիս անդադար լսում էինք Արշոյի երգերը` մայրիկիս գլուխը տանելով: Picture1Մայրիկիս գլխում մի պայծառ միտք ծագեց: Նա Արշոյի ֆեյսբուքյան եջին հաղորդագրություն թողեց, որում խնդրեց ինձ և եղբորս Ամանորյա նվեր անել և հանդիպում նշանակել: Արշոն չմերժեց: Եվ ահա ամսի 30-ին մայրիկիս հետ ուղևորվեցինք դեպի Շոկոլադնիցա սրճարան, որտեղ մեզ սպասում էր Արշոն իր պրոդյուսերի հետ: Մինչև վերջին րոպեն մենք չգիտեինք, թե ինչ է մեզ սպասում: Մի հրաշալի երեկո շատ հաճելի մարդկանց հետ: Արշոն մեզ դիսկեր նվիրեց, հյուրասիրեց, զրուցեց , լուսանկարվեց մեզ հետ: Շնորհակալ ենք թե’ մայրիկից, թե’ Արշոյից